Քիչ առաջ Վրաստանի Էներգետիկայի կարգավորիչ ազգային հանձնաժողովը որոշում է ընդունել՝ բավարարել ջերմաէլեկտրակայաններին մատակարարվող բնական գազի սակագինը բարձրացնելու մասին հայտը: Սույն որոշումն անմիջականորեն ազդելու է ՋԷԿ-երի արտադրած էլէներգիայի սակագնի վրա: Հետևաբար, հոսանքի գինը կբարձրանա այն ընկերությունների համար, որոնք էլ.էներգիա կգնեն ՋԷԿ-երից: Բնական է, որ այդ ընկերություններ ևս կբարձրացնեն իրենց սպասարկման ծառայությունների գները:

Գների բարձրացումը, սակայն, պայմանավորված չէ միայն վերոնշյալ որոշմամբ: Տվյալ հանգամանքի վրա ազդում է նաև ազգային արժույթի անկումը, և քանի որ ՋԷԿ-երը գազի դիմաց վճարում են արտարժույթով, այս դեպքում՝ դոլարով, ապա բնական է, որ սակագինը հետագայում ևս կարող է կրկին բարձրանալ:
Թեև հիշյալ գնային փոփոխությունը զգալի չէ, այսինքն էլէներգիան թանկանալու է մի քանի թեթրիով, այդուհանդերձ, ցանկացած թանկացում ցավալի է ընդունվելու Վրաստանի բնակչության կողմից: Այնպես որ, հիշյալ երկրի գործող իշխանությունները պետք է պատրաստ լինեն սպասվելիք քննադատություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել