Այսօր ուսանողների միջազգային օրն է:
1946թ նոյեմբերի 17-ից Ուսանողների համաշխարհային կոնգրեսի կողմից հաստատված այս օրը մեծ շուքով տոնվում է աշխարհի մի շարք երկրներում:
2006թ. այն տոնվում է նաև Հայաստանում:
Ուսանողության տարիները յուրաքանչյուրի կյանքի պայծառ ու լուսավոր տարիներն են, այն տարիները, որոնք կապված են միայն ուրախ ու անմոռաց հիշողությունների հետ: Հարգելիներս, դուք ապրում եք այդ տարիների լուսավոր կետերից մեկը, և այն, որ ձեր անունն ուսանող է, արդեն պարտավորեցնող է:
Այս օրը ևս մեկ ագամ թող հիշեցում լինի այն բանի մասին, որ դուք կոչված եք մեր ապագայի կերտմանը, մեր հայրենիքի բարգավաճմանն ու զարգացմանը նպաստելու` ձեր իսկ գիտելիքներով և եռանդուն ոգով:
Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում գիտելիների շարունակակ աճ` ի նպաստ մեր ժողովրդի, մեր հայրենիքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել