Թուրքիայում կատարված ահաբեկչությունը թուրքական բանակի` Սիրիա ներխուժելու նախերգանքն է, պատրվակը: Եթե անգամ սա թուրքական կառավարության կողմից ձեռնարկված կամ հրահրված չէ, ապա «Իսլամական պետություն» խմբավորումն այսպես փորձում է Թուրքիային ներքաշել խոշորածավալ և հեռուն տանող մի ավանտյուրայի լեջ, որը կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի: Սիրիահայ համայնքի ֆիզիկական գոյությունը դրվում է մեծ սպառնալիքի տակ` առաջադրելով հայկական տարրին գոնե ժամանակավորապես տարհանելու և Հայաստան տեղափոխելու հրատապ խնդիր: Որևէ մեկն այստեղ այլևս ամբիցիաներ առաջ մղելու իրավունք չունի: Եթե Հայաստանի կառավարությունն ի վիճակի չէ դա ապահովել ֆինանսավորման իմաստով, այդ խնդիրն իր վրա պետք է վերցնի հայությունը` ՀՀ-ին պատվիրակելով կազմակերպչական հարցերի լուծումը: Պետք է անհապաղ կազմակերպել համահայկական դրամահավաք: Աշխարհը փուլ չի գա, եթե այս անգամ դա կազմակերպվի ոչ թե նոյեմբերին, այլ հիմա: Ու ոչ թե Հայաստանի համար, այլ մեր սիրիահայ եղբայրների ու քույրերի: Սա համահայկական խնդիր է:



