Գյումրին անէանում է երկրի երեսից, Գյումրին դատարկվում է, Գյումրին վերածվում է դատարկ տարածության, իսկ իշխանություններն օրնիբուն մտահոգված են միայն ու միայն Երևանով՝ այսպես ձևավորելով ատելություն մայրաքաղաքի հանդեպ:
Բազմիցս եմ ասել, որ իշխանությունները դավադիր պայմանավորվածություն են հաստատել Ռուսաստանի հետ ու Գյումրին հանձնել Կրեմլին:
Բազմիցս եմ ահազանգ հնչեցրել:
Սակայն որևէ մեկը չի արձագանքել,Հայաստանից դուրս գտնվող որևէ գյումրեցու բեղը չի շարժվել, չի ցանկացել օգնության ձեռք պարզել Հայաստանի զարդին, հնագույն քաղաքին: Նորից եմ ասում: Բարեգործությունների մասին չէ խոսքը: Ձեր վաստակած գումարներն ուրիշներին տալու փոխարեն, գնացեք Գյումրի, ներդրումներ արեք, հարստացրեք քաղաքը, հարստացեք ինքներդ:
ՓՐԿԵՔ ԳՅՈՒՄՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԵՆ ԾԱԽԵԼ ԱՅՆ, ԻՆՉՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՈՄԱՆՔ ԱՆԻՆ ԾԱԽԵՑԻՆ...
Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավորներ, ընտրողների հետ ձևական հանդիպումների, սուտ միջոցառումների, ձեզ չվերաբերող նախաձեռնություններով զբաղվելու փոխարեն՝ տեր կանգնեք քաղաքին, ձեր աշխատած գումարներով գործարաններ ու արտադրամասեր հիմնեք, Վահան Համազասպյանի ծրագիրը կյանքի կոչեք, որը ձեզ դոլարային միլիարդատեր կդարձնի...
ՀԻՇԵՔ. Ավետիսյանների սպանդը պատահական չէր, այն հատուկ ծառայությունների ծրագրած օպերացիան էր՝ վախ սերմանելու, գյումրեցիներին ստիպելու լքել հայրենի քաղաքն ու հեռանալու համար էր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել