Չափազանց ուշագրավ պնդում: Չգիտեմ որքանով է հավաստի, թուրքական մամուլն էլ է ցնցված:
Ֆրանսիական ռազմական կայքերից մեկը նյութ է հրապարակել, ըստ որի` հունական F-16 կործանիչը մտել է Թուրքիայի տարածք և վայրէջք կատարել չօգտագործվող օդանավակայաններից մեկում: Հույն օդաչու մայոր Հոմեր Սիպոստոպուլոսն ուսումնական թռիչքի ժամանակ շեղել է թռիչքի ուղղությունը, Սամոս կղզու վրայով հասել թուրքական սահման և վայրէջք կատարել ոչ ավել, ոչ պակաս Թուրքիայի Այդըն նահանգի Սյոքե շրջանում գտնվող չօգտագործվող օդանավակայանում` առանց թուրքական ՀՕՊ-ի ռադիոտեղորոշիչ կայանների հայտնաբերման:
Օդաչուի նման արկածախնդրության պատճառը եղել է Հունաստանում բանկոմատներից գումար կանխիկացնելու սահմանափակությունը: Ինքնաթիռը տեղավորելով այդ օդանավակայանում գտնվող պահեստարաններից մեկում` օդաչուն գնացել է քաղաքի կենտրոն և մի քանի բանկոմատներից մեծ գումար կանխիկացրել: