Ինչպես ֆիլմերում գլխավոր դերակատարներին վտանգավոր աճպարարական հնարքների ժամանակ փոխարինում են կասկադյոր դուբլյորները, այնպես էլ Սահմանադրական «բարեփոխումների» համար իշխանություններին անհրաժեշտ է կասկադյոր դուբլյոր, ով իր վրա կվերցնի ժողովրդի հարվածը և կմեղմացնի:
Ո՞րն է Սահմանադրությունը փոխելու հիմնական նպատակը:
Ուղղակի ուզում են որոշ գլխացավանքներից ազատվել: Նախ և առաջ, հինգ տարին մեկ տեղի ունեցող ընտրություններից հետո տեղի ունեցող գլխացավանքը ուզում են դարձնել յոթ տարին մեկ, իսկ երկրորդն էլ՝ այսօրվա ոչ օրինական իշխանները, ովքեր տեղերում ապահովում են իշխանության վերարտադրությունը, կստանան օրինական կարգավիճակ, իսկ հետո էլ իշխանները կընտրեն թագավոր:
Պարզ է, որ այս հարցում այլ տեսակետ չի կարող լինել և յուրաքանչյուրը պետք է հստակ արտահայտի իր տեսակետը, ասելով՝ կամ այո, կամ ոչ:
Կամ դեմ ես իշկանությանն ու իր նոր սահմանադրությանը, կամ իշխանության հետ ես:
Հայաստանում կամ կհաստատվի ժողովրդի իշխանությունը, կամ կդառնա «միապետությու»:
Եթե իշխանությունները կարողացան այս հարցը դնել հանրաքվեի, ապա կարելի է համարել, որ արդեն ընդունված է:
Այս գործընթացը պետք է տապալել մինչև հանրաքվեի դնելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/922319377839418?ref=notif¬if_t=notify_me_page
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել