Քրդստանի բանվորական կուսակցության ազդեցիկ դեմքերից Ջեմիլ Բայըքը քրդական պարբերականներից մեկում իր վերջին հոդվածում սպառնում է չեղյալ հայտարարել Թուրքիայի տարածքում ՔԲԿ-ի կողմից հայտարարված զինադադարը: Նա նշել է, որ 2.5 տարի տևող զինադադարն իրեն չի արդարացնում և հաստատել պահանջը` ազատ արձակել Օջալանին՝ որպես քրդական հիմնախնդրի առանցքային բանակցողի` սպառնալով, որ առանց Օջալանի ազատ արձակման զինադադարն այլևս հարցականի տակ կդրվի:
Վերջին շրջանում Թուրքիայի տարածքում որոշակիորեն ակտիվացել է ՔԲԿ-ի զինյալ գործողությունը: Նախօրեին Արարատի ստորոտին բախումներ են եղել ժանդարմերիայի և ՔԲԿ-ի միջև: Այս գործողությունները և Բայըքի հայտարարությունը ուղերձ է` ուղղված Թուրքիայի իշխանություններին և նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: ՔԲԿ-ին չի գոհացնում ԺԴԿ-ի «քաղաքական պասիվությունը», իսկ վերջին գործողություններն ու հայտարարությունները նպատակ ունեն ազդելու նաև այդ ուժի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել