Նախագահական ընտրությունների՝ ասել է թե՝ գալլա համերգի նախաշեմին ամեն օր լսում ենք տարբեր քաղաքական նվագախմբերի ու ազգագրական համույթների, երգչախմբերի ու տարազան երաժշտախմբերի ձայնավարժությունները, որտեղ երբեմն բարձր գոռոցը շփոթվում է վերևի նոտա վերցնելու սխրանքի հետ, և որտեղ գործիքի լարումն ընկալվում է որպես կամերային աբստրակտ ստեղծագործություն... Դարձյալ անմասն է մնում ոչ միայն քաղաքական, այլև, ըստ իս, հանրային կյանքի ամենակենտրոնական ու առաջմղիչ ուժը՝ երիտասարդությունը: Քաղաքականացված ու քաղաքական ուժին վերջին վագոնի պես կցված երիտասարդության մասին չէ խոսքը, այլ նրանց, որոնց ընտրությունից ընտրություն չեն օգտագործում որպես մսացու՝ մեծ-մեծ տոլմացուների համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ara.aloyan/posts/4850618664506
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



