Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնակությունը բառիս բուն իմաստով «անորոշության ցնցումներ» է առաջացրել մեդիա դաշտում:
Հիմնական հարցադրումը հետևյալն է՝ ի՞նչն էր պատճառը: Այս պահին միայն հայտնի է, որ այն Հ. Մանուկյանի սեփական դիմումի համաձայն էր, իսկ թե ինչու կամ այս պահին՝ մնում է անհայտ:

Հովհաննես Մանուկյանը, գոնե արտաքուստ, աղմկահարույց թեմաների մեջ չկար, ու մի տեսակ անակնկալ ստացվեց:
Մանուկյանը որպես հանրային դեմք ուղղակի պարտավոր է խոսել հրաժարականի դիմում ներկայացնելու մասին, քանի որ որքան էլ այն սեփական կամքով է եղել, այնուամենայնիվ, Մանուկյանը նախարարի պաշտոն էր զբաղեցնում ու պարտավոր է քաղաքացիներին բացատրել իր հեռանալու պատճառների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել