Բնական է, որ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ժողովրդական բողոքի ակցիա Մոսկվան պետք է համարի հակառուսական:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշում է Մոսկվան: Հայաստանի ներքին քաղաքականությունը որոշում է Մոսկվան: Հայաստանը ներկայացնող անձինք արտասահմանում կամ իրենց շահերն են ներկայացնում, կամ էլ Ռուսաստանի: Շատ քիչ դեպքերում՝ Հայաստանի շահերը: Այն էլ՝ էլի իրենց շահից է բխում: Ինչո՞ւ:
Նախարարություններ են ստեղծել, որոնց ոչ կարիքը կար, ոչ էլ իմաստ ունի պետական աշխատողների այսքան մեծ բանակ պահել և վճարել նրանց: Այս ամենը ոչ թե բարելավում, այլ վատացնում է ժողովրդի կյանքը: Ինչո՞ւ:
Հայաստանի բնական մենաշնորհները պատկանում են Ռուսաստանին, և այդ ընկերությունների տնօրենների իշխանությունն ավելի մեծ է, քան Սերժիկ Սարգսյանինը: Չեմ կարծում, որ որևիցե մեկը կասկածում է դրանում, քանի որ դա ապացուցված փաստ է:
Բնականից հարց է առաջանում՝ какого х...я мы платим этим пидарастам и терпим эту власть?
Ցանկացած հրապարակային պայքար, ինչպես էլ որ դա կոչեն, պետական վատ քաղաքականության հետևանք է և ուղղված է այդ քաղաքականության դեմ:
Այս իշխանությունը չի փոխելու իր քաղաքականությունը: Դա էլ եմ համարում ապացուցված փաստ: Հրապարակ ելնողները պետք է շատ լավ գիտակցեն սա, և որ քաղաքականությունը փոխելու համար պետք է նախևառաջ փոխել իշխանությանը:
Թե չէ վերջին մի քանի տարիների երիտասարդական պայքարները իշխանության դեմ հիշեցնում են ոչ պրոֆեսիոնալ մարզիկի մարտը պրոֆեսիոնալի հետ, որտեղ վերջինս, իմանալով իր իրական ուժը, ոչ փորձառուի հետ խաղում է, ինչպես կատուն մկան հետ:
Ես մի բան գիտեմ, որ փորձառու մարտիկին հնարավոր է հաղթել, երբ նա թույլ է, իսկ դուք ուժեղ և պակաս փորձառու չեք:
Աստված բոլորիս պահապան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/916864561718233?ref=notif¬if_t=notify_me_page
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել