Անկասկած, քաղաքացիական բողոքի պատճառը սոցիալական է: Նրանք բողոքում են սոցիալ-տնտեսական ծանր պայմանների դեմ, բայց նրանց պայքարն այնքանով է քաղաքական, որ ուզում են փոխել պետական քաղաքականությունը հօգուտ սոցիալական բեռի թեթևացման:
Նրանք պայքարում են կոնկրետ մեկ խնդրի լուծման համար, այլ ոչ թե պետական կառավարման համակարգն իրենցով փոխելու համար են պայքարում, ինչպես պայքարում են քաղաքական կառույցները:
Այո, կան մարդիկ, ովքեր պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց դա պայքարի պայքարի պահանջը չէ: Դրա համար էլ ուժ չի կիրառում Սերժ Սարգսյանը:
Այ երբ կսկսեն պահանջել իր հրաժարականը, ես չեմ կասկածում, որ ուժ կկիրառվի:
Հիմա երևի Սերժ Սարգսյանը մտածում է՝ «Էնքան կանգնե՜ն, էնքանից շատ: Վերջը հոգնելու են և գնան տուն»:
Այդպես էլ կլինի, եթե պայքարը սահմանափակվի Բաղրամյան պողոտայով:
Ի վերջո, ամեն ինչ որոշելու է քանակը և մասշտաբը:
Աստված բոլորիս պահապան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/914009398670416?ref=notif¬if_t=notify_me_page
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել