Թուրքիայում դեռևս չեն կարողանում խորհրդարանի նախագահ ընտրել: Այսօր կայացել է առաջին և երկրորդ փուլերի քվեարկությունը, որի արդյունքում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը չի կարողացել ստանալ 367 ձայն, ինչն անհրաժեշտ է մեջլիսի նախագահ ընտրվելու համար: Երկրորդ փուլով կայացած ընտրությունները նույնպես արդյունքների առումնով ձախողվել են: Երրորդ փուլի ընտրությունների արդյունքում մեջլիսի նախագահն ընտրվելու է ձայների պարզ մեծամասնոջւթյամբ, այսինքն` պահանջվելու է 276 ձայն: Դրա ձախողման պարագայում` չորրորդ փուլով ընտրություններ կանցկացվեն առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների մասնակցությամբ և խորհրդարանի նախագահ կընտրվի առավելագույն ձայներն ստացած թեկնածուն: Հաջորդ ընտրությունը կանցկացվի հուլիսի 1-ին: Այս պարագայում կգործի չորրորդ փուլի արդյունավետությունը և Յըլմազ-Բայքալ ընտրապայքարում ձայների մեծամասնությամբ մեջլիսի նախագահ կընտրվի ԱԶԿ-ն ներկայացնող Ի. Յըլմազը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել