Հիմա խոսում է մի երիտասարդ: Դատելով խոսքից՝ գրագետ: Ասում է, որ ոստիկանության գործադրած բռնությունների հարցով արդեն դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ասում է՝ ներկայացրել են փաստերը, հայցն ու էլի նման բաներ: Բայց ախր էդ ՄԻԵԴ դիմելու համար (կարծում եմ՝ բոլորը սա գիտեն) պետք է նախ «անցնել» սեփական պետության դատական բոլոր ատյաններով: Մի բան, որ այս դեպքում, բնականաբար, չկա: Իսկի «ծառայողական քննություն» ասվածի արդյունքները չկան: Ուրեմն, կամ հայտարարողը մեղմ ասած, լավ չի կողմնորոշվում, թե ինչի մասին է խոսում, կամ գիտի, ուղղակի մտածում է՝ լսողները չգիտեն, բան է, ասում է՝ այսպես ասած՝ «դուխ է տալիս», Արևմուտքը տեղյակ է (ոնց որ նրանք «Ազատության» օնլանի լինքը չունեն), Արևմուտքը մեզ հետ է «Զագռանիցա նամ պամոժետ»-ի ոգով: Հակված եմ կարծելու երկրորդը, որովհետև այդքան գրագետ խոսող երիտասարդը հազիվ թե չիմանար ՄԻԵԴ-ի հետ կապված ընթացակարգային նրբությունները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/866396690101419?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել