Չեմ հասկանում, եթե շարժումը քաղաքացիականա, դա նշանակումա, որ քաղաքական ուժերը պետք է ձեռքերը լվանա՞ն ու որևէ դիրքորոշում չհայտնե՞ն սոցիալական ու տնտեսական լրջագույն հետևանքներ ունեցող այս հարցում։
Եթե ցավոտ սոցիալ տնտեսական խնդիրները մեր երկրում բարձրաձայնվում են միայն քաղաքացիական ակտիվիստների կողմից, իսկ քաղաքական գործիչներն ու պառլամենտի անդամները ասում են, որ այս ամենի հետ կապ ունեն միայն այնքանով, որ պատի դեր են կատարում, որ ժողովուրդն ու ոստիկանները իրար չխփեն․․․ մի խոսքով ինչ որ բան այն չի, ինչ որ զարմանալի մետամարֆոզների արդյունքում քաղաքական հարց բարձրացնելը դարձելա փնովելի արարք։
Էլեկտրականության գնի թանկացման հարցը մաքուր քաղաքական հարց է
Էներգետիկ համակարգը կռախի հարցնելու առաջին պատասխանատուն այս իշխանությունն է, իշխող կուսակցոթյունը, քանի որ իշխանության ձևավորած վերահսկողական մարմինները ի վիճակի չեն եղել կանխել այս ամենը
Իսկ մնացած քաղաքական կուսակցությունները ասում են «Ոչ թալանին» շարժումն է զբաղվում այս հարցով, ո՞վ ա ասել - ամեն մեկը իր մասով է զբաղվում իրենք իրենց մասով դուք ձեր մասով, անհատ իրավաբանները, տնտեսագետնեռը իրենց մասով, ամեն մեկը իր մասով.․․ մի խոսքով մի լռեք, կարծիք հայտնեք, հերիքա պատի տեղ ձեզ դնեք, դուք էլ քաջություն ունեցեք, ռուսից մի վախեցեք։



