Խաղերի տեսության մեջ մի հետաքրքիր տերմին կա՝ « Հավասարակշռության կետ» անունով, սա այն կետն է, երբ բերում ես մի վիճակի որը շահեկան է բոլոր խաղացողներին: Եթե նայենք տարբեր սեկտորներից ՀՀ Նախագահի ելույթը հենց այդ հավասարակշռության կետն էր: Բացատրեմ.
1.Փաստացի արձանագրեց պայքարողների հաղթանակը
2.Ելույթով ցույց չտվեց, որ նա և ռուսական կողմը վախեցան լուրջ դիմադրությունից,բացի այդ էլ ռուսական կողմը արագ կոմպրոմիսի գնալով արտահանձնում է Հրաչյա Հարությունյանին և «Պերմյակովի գործը» նույնպես տալիս են մեր իրավապահներին:
3.Նախագահը փաստի առաջ չկանգնեցրեց վարչապետին և իր կուսակիցներին և թիմակիցներին ,ովքեր որ թանկացմանը կողմ էին արտահայտվելլ:
4.Նախապես չբացեց խաղաքարտերը,որ պիտի ՀԵՑ-ը ազգայնացվի,կամ վաճառվի հայ գործարարի:
5. Նաև այս քայլով պահեց երկրի վարկանիշը միջազգային մակարդակով:
Եթե դուք կարող եք ավելի լավ տեքստ պատրաստել,որով չեք հակասի ոչ մեկի շահերին,կխնդրեի գրեիք ուղարկեիք: Խնդրում եմ զգացմունքային բաներ չանեք,խոսեք միայն սառը և փաստերով:
Իսկ հիմա խնդրանքս բերեք գեղեցիկ պայքարը մի փչացրեք,քաղաքան ավելի ճիշտ կուսակցական երանգ մի մտցրեք,ու համբերեք:
Սա մեր բառերով ասած կոչվում է ելույթ,որով ոչ շիշը վառվեց ոչ քյաբաբը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/862218453862509?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել