Hayeli.am-ը գրում է.
ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում նախօրեին ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը Ադրբեջանի ԱԳՆ-ն համարում է կանխակալ ու անհիմն՝ ուղղված Բաքվի դեմ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանում ակնհայտ է քաղաքական կայունությունը, տնտեսական զարգացումը, սոցիալական բարեկեցությունն ու քաղաքացիական հասարակության ազատությունն ու խոսքի ազատությունը: Ադրբեջանի բոլոր ձեռքբերումները մեկ նպատակ ունեն՝ ապահովել ադրբեջանցի ժողովրդի շահերը, այլ ոչ թե ինչ-որ միջազգային կառույցի հավանությանն արժանանալ»,- ասել է ԱԳՆ-ն։
Ավելի վաղ ԵԽ-ից Ադրբեջանի դուրս գալու մասին ակնարկել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:
Նյութի աղբյուր՝ http://hayeli.am/article/708303
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել