Newsbook.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել էինք, Ազատության հրապարակում մեկնարկել է էլէներգիայի սակագնի դեմ հրավիրած բողոքի ակցիան: Ազատության հրապարակում գտնվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից լրագրողները փորձեցին հետաքրքրվել՝ քանի՞ լրագրող են այսօր պատրաստվում ծեծել և քանի՞ տեսախցիկ ջարդել:
Վերջինս լրագրողների հնչեցրած հարցը ոչ կոռեկտ որակեց և նշեց, որ կատարվածի վերաբերյալ քրեական գործ է հարցուցել, իսկ մեղավորները պատասխանատվության կկանչվեն: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները և էլէներգիայի սակագնի դեմ պայքարող մի շարք քաղաքացիներ Բաղրամյան փողոցում նստացույց էին իրականացրել:
Հիշեցնենք նաև, որ այսօր առավոտ շուտ ոստիկանները ջրցան մեքենաների օգնությամբ ցրել են նստացույցը և ակտիվիստներից շատերին բերման ենթարկել: