Հասարակական կարծիքը հոսանքի թանկացմանը դեմ լինելու հարցում միասնական է: Չենք հանդիպի անհատների, որոնք կողմ կարտահայտվեն հոսանքի թանկացման հարցում:
Նախօրեին սկսված «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիան հոսանքի թանկացմանը դեմ լինելու դրսևորումը բարձրաձայնող էֆեկտ ունեցավ, սակայն ոչ ավելին: Խնդիրն այստեղ ոչ թե հոսանքի թանկացման դեմ լինելու, այլ այդ դեմ դիրքորոշումն արտահայտելու մեջ է, որն ունեցավ որոշակի թերություններ, այդ իսկ պատճառով ունեցավ այնպիսի ավարտ, ինչպիսին տեսան բոլորը:
Առկա բողոքը, ավելին՝ պահանջը, ճիշտ քայլերի ու մեխանիզմների գործադրմամբ կարող է ունենալ իր ցանկալի արդյունքը: Սակայն բողոքի էներգիան ճիշտ ուղղորդելու հարցում նախաձեռնության կազմակերպած ակցիան հաջորդական քայլերի ձևակերպման մեջ թերացավ՝ սխալ հասցեական պահանջատիրություն, ինչպես նաև հետագա քայլերի մեջ անգործություն դրսևորելով:
Բողոքի էներգիան չսպառելու համար այն պետք է ինստիտուցիոնալացնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/992626327444474
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել