Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բ.Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքը պատրաստ է Թբիլիսիում տեղի ունեցած աղետի հետևանքների վերացման հարցում ֆինանսական ներդրում կատարել՝ այնքան, որքան որ անհրաժեշտ կլինի Կառավարությանը աջակցելու համար:
Իվանիշվիլիի կարծիքով՝ իշխանությունները բավարար աշխատանքն են կատարում արհավիրքի հետևանքով առաջացած ավերածությունների և վնասների վերացման ուղղությամբ, սակայն եթե կարիք լինի, անկախ գումարի չափից, ինքը պատրաստ է աջակցությունը ցուցաբերել և փոխհատուցել ջրհեղեղի հետևանքների վերացման բոլոր ծախսերը, որոնք կառավարությունը չի կարողանա իրականացնել՝ այդ թվում նաև տուժած քաղաքացիներին:
Նախկին վարչապետը նաև խոստացել է ներդրում ունենալ նոր կենդանաբանական այգու կառուցման գործում՝ նշելով, որ անհրաժեշտ է և պարտադիր առնվազն հարմար պայմաններ ստեղծել կենդանիների համար, որոնց իրականում «խաբեությամբ» տեղավորում են վանդակների մեջ:
Հ.Գ. Հաշվի առնելով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների չափը և դրանց վերացման համար անհրաժեշտ ոչ դյուրին գործընթացը, կարելի է ենթադրել, որ Իվանիշվիլիի անձնական բյուջեից կպակասի առնվազն մի քանի տասնյակ միլիոն դոլար: