Այսօր ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց ՀԷՑ-ի ներկայացրած հայտը, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93:
Այս որոշումը, սակայն, չի բավարարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Ըստ ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալիա Սարջանյանի` ընկերությունը պատրաստվում է հայտ ներկայացնել, ըստ որի՝ իրենք անհնար են համարում կազմակերպության պարտականություններն անհրաժեշտ ծավալով կատարելը:
Չգիտեմ՝ այս կառույցի ղեկավարությունն ինչով է մտածում, սակայն փաստ է, որ հասարակության համբերության բաժակը լցվում է: Չի բացառվում, որ այն մարդիկ, ովքեր հունիսի 19-ին իրավացիորեն բողոքի ակցիա են անցկացնելու, ուղղակի հարցը լուծեն Բիբինի նկատմամբ անձնական հաշվեհարդարով: Սա այն դեպքն է, որ նախընտրելի կլիներ, եթե Բիբինն իրեն պահեր պատշաճ կերպով և որքան հնարավոր է շուտ լքեր Հայաստանը:
Իսկ ՌԴ-ն այս հարցում մտորելու տեղ ունի, որովհետև ռուսական ընկերությունները մեկը մեկի հետևից անփութության, վատ մենեջմենթի, մութ գործարքների պատճառով կրախի առաջ են կանգնում՝ վտանգելով ՌԴ-ի «բարի համբավը»: