Սիրիայի հյուսիսում Թալ Աբյադ բնակավայրը քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերի (YPG)-ի կողմից գրավելուց և Իսլամական պետության վերահսկողությունից վերցնելուց հետո Անկարայում անհանգստացած են: Նախօրեին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օզելի մասնակցությամբ կայացած կառավարության նիստում հիմնական քննարկման թեմաներից է եղել սահմանային իրավիճակն ու Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները: Ադրբեջանից վերադառնալիս նախագահ Էրդողանն իր մտահոգություն էր հայտնել քրդական ուժերի կողմից այդ տարածքներում վերահսկողություն սահմանելու կապակցությամբ` նշելով, որ այդ տարածքներում քրդական ուժերի վերահսկողությունը կարող է սահմանային անվտանգության համար սպառնալիք ներկայացնել: Փաստորեն, Էրդողանը Սիրիայի հյուսիսում Իսլամական պետության գոյությունը ոչ միայն սպառնալիք չէր համարում, այլև դրա նահանջում նոր ռիսկեր է տեսնում: Ի դեպ, թուրքական աղբյուրներն իրենց մտահոգությունն են հայտնում, որ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի թիվը հասնում է 25 հազարի, իսկ սրանից առաջ Իսլամական պետությունն ուներ ընդամենը 10 հազար զինյալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/962612960424611?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել