Սրտանց շնորհավորում եմ համայն հայությանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշաններ ՀՀ պետական դրոշի և զինանշանի օրվա կապակցությամբ: Թող միշտ բարձր և հպարտորեն ծածանվի Հայոց եռագույնը, լինի Հայաստանի և հայության հաղթանակների և ձեռքբերումների ավետիսը: 
Եռագույնն ու զինանշանը լավագույնս արտացոլում են հայ ժողովրդի պատմությունն ու անցած ուղին, հաղթանակներն ու պայքարող ոգին, ուժն ու իմաստությունը, խաղաղասիրությունն ու աշխատասիրությունը: Հայ ազգն իր բազմադարյա պատմության ընթացքում հենց այդպես էլ եղել է՝ հանուն խաղաղության և հայրենիքի պայքարող, ստեղծարար և աշխատասեր: Դարերից եկած այս գենն այժմ մեր մեջ է, մեր առաքելությունը պետք է լինի պահպանել և շենացնել Մայր Հայաստանը, արարել և ստեղծել, աշխարհին ներկայացնել մեր նվաճումները, կերտել նոր և հաղթանակած պատմություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել