Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի գործի քննության վերաբերյալ պաշտոնական գրությամբ դիմել էի ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին:
Մասնավորապես, հետաքրքրվել էի, թե ի՞նչ փուլում է գտնվում քննության գործընթացը, ականատեսների վկայություններից և փողոցի տեսախցիկի տեսագրության ուսումնասիրությունից գործի վերաբերյալ բացահայտումներ եղե՞լ են, թե՞ ոչ: Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պատասխան գրության մեջ տեղեկացրեց, որ գործի քննությունը շարունակվում է, փողոցը նկարահանող տեսախցիկն առգրավվել է և այժմ ուսումնասիրվում է:
Ուսումնասիրվում են նաև դեպքի վերաբերյալ այլ նյութեր ևս:
Մենք համբերատար հետևելու ենք գործի քննության ընթացքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել