Թուրքիան ակտիվացնում է Ալբանիայի բանակին ռազմական օգնությունը: Երկու երկրների միջև 2014 թ. ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակներում` Թուրքիայի զինված ուժերի կողմից ալբանական բանակին անհատույց տրամադրվել է «Land Rover» մակնիշի 27 ամենագնաց:2014 թ. դեկտեմբերին էլ անհատույց հիմունքներով հատկացվել էր ռազմական փոխադրումների համար նախատեսված 10 ավտոբուս: Թուրքիայի Վիճակագրական ծառայության տվյալներով ` վերջին 5 տարիների ընթացքում Թուրքիայից Ալբանիա է արտահանվել 667 հազար դոլար ընդհանուր արժողության զենք և ռազմական նշանակության սարքավորումներ: Ի դեպ, ռազմական ոլորտում համագործակցությունը զարգանում է նաև Բոսնիա-Հերցեգովինայի հետ: Թուրքիան մատակարարումները մեծացնում է նաև այդ ուղղությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/955872357765338?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել