Ամառային հանգստին ընդառաջ՝ կակտիվանան «անհավանական ցածր գներով» տարբեր տեսակի տուրիստական փաթեթ-առաջարկների գովազդները, ինչպես նաև ականջահաճո սին խոստումների մրցակցությունը:
Բնականաբար, այս արսենալի մեջ են լինելու նաև Անթալիայում հանգիստ կազմակերպելու առաջարկներ, ինչպես նաև «ապշեցուցիչ ակցիաներ»...
Ուղղակիորեն դիմում եմ տուրիստական գործակալություններին, ինչպես նաև մեր քաղաքացիներին չօգտվել Անթալիայի թուրքական հանգստի գոտիների տուր-առաջարկներից: Անթալիան թուրքական հանգստի գոտի է, ուստի հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, մեր պահանջատիրությունը՝ պետք է նաև վեհանձն լինենք և դրսևորենք այն:
Մենք` հայերս, չենք պատրաստվում հանգիստ կազմակերպել թուրքական ոչ մի հանգստի գոտում, ոչ մի հայ, ոչ մի հայի զավակ չպետք է գնա Անթալիա ու թուրքական կեղծ մատչելի հանգստի գոտիներ: Շատ ավելի մատչելի տեղեր կան աշխարհում, հանգիստ կազմակերպեք, որտեղ որ կամենում եք, բայց ոչ Թուրքիայում:
Հ.Գ. Թերևս, խոսքս էմոցիոնալ կամ ազգայնական ստացվեց, բայց ուշադրություն դարձրեք իմաստին: