Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանը ԱՄ-ի անդամ երկրնրի դեսպանատներ է հանձնել այն պաշտոնյաների ցուցակները, որոնց մուտքն արգելված է Ռուսաստանի տարածք։ Այս մասին հաղորդում Kommersant-ը։
Փաստաթղթի պատճեն հրապարակվել է Ֆինլանդիայի ազգային հեռուստառադիոարձակման ընկերությունների կայքում։
Այդ ցուցակում ներառված են 89 դեմքեր, որոնց թվում են Եվրախորհրդարանի անդամներ, ուժային եւ հետախուզական կառուցվածքների աշխատակիցներ, հասարակական գործիչներ։ «Սեւ ցուցակում» ներառվածների մեծ մասը ներկայացնում են բալթյան երկրները, Լեհաստանը, Շվեդիան եւ Մեծ Բրիտանիան։
Ռուսական կողմը դեռ չի հրապարակել ցուցակը, սակայն, ըստ գերմանական եւ ֆիննական ԶԼՄ-ների, մայիսի 27-ին ՌԴ ԱԳՆ-ն այն ուղարկել է Մոսկվայում ԵՄ ներկայացուցչություն եւ մի շարք եվրոպական դեսպանատներ՝ ի պատասխան եվրոպական երկրների խնդրանքի՝ ներկայացնելու արգելված պաշտոնյաների անունները։
Kommersant-ը նշում է, որ ՌԴ ԱԳՆ-ն դեռեւս չի հաստատել ցուցակի իսկությունը։