Այսօր հայ ժողովուրդը տոնում է մայիսյան հաղթանակների վերջին տոնը` Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը: 1918 թվականի 28-ը դարձավ հայ ժողովրդի միասնական ուժի և պայքարող տեսակի հերթական ապացույցը: Ցեղասպանություն ապրած ժողովուրդն ապացուցեց, որ չի թուլացել, չի կոտրվել, այլ ընդհակառակը` պատրաստ է պայքարել և ստեղծել անկախ պետականություն: Մայիսյան հերոսամարտերը հայ ազգի պատմության լավագույն էջերն են, որոնք էլ, թերևս, հիմք դարձան հետագա հաղթանակների համար:
Շնորհավո՛ր հաղթական տոնդ, հայ ժողովուրդ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/867881246615387
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել