Ադրբեջանն աչքիս պատային վիճակում է:
Ալիևը կամ պախմելից չի կարողանում դուրս գալ, կամ դադարել է վերահսկել իրավիճակն իր երկրում, էլ առավել` արտաքին քաղաքականության վեկտորում:
Իլհամը ոչ միայն չի գնացել Ռիգա` հզոր դիվիդենտներ պարգևելով Հայաստանին:
Հիմա էլ չի ստորագրում ընդհանուր «Արևելյան գործընկերության» Հռչակագիրը Ղարաբաղին առնչվող ձևակերպումների պատճառով:
Չէ, չեմ կարծում, որ դրանով ուզում է էդպես հարբած, կոշիկախառը Ռուսաստանի սիրտը մտնել:
Հ.Գ.Ղարաբաղը Ռուսաստանի գրպանում չէ, որ լավություն անի Ալիև Պուճուրին, հանի տա, ասի` Պուճուրը պախմելից դուրս արի:
Եվ հետո` այսքան թարսվել Արևմուտքին՝ Բրիթիշ Փեթրոլիումի քաղաքական և տնտեսական բազիսի վրա կայանած Ադրբեջանի համար, շատ ռիսկային է:
Եվ այն էլ Բաքվում տեղի ունենալիք Եվրոպական օլիմպիական խաղերի նախաշեմին:
Մանավադ որ`
ա)ադրբեջանական ընդդիմությունն այս օրերին թրեյնինգներ էր անցնում ԱՄՆ-ում:
բ)ինքը` պախմելված Պուճուրն էր խմելու ու օյաղության արանքներում սթափվում ու ասում՝ Արևմուտքն ուզում է հեղափոխություն անել Ադրբեջանում:
Դու ասացիր, Պուճուր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/495252203963360?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել