Օհո՜...
ՀԱՊԿ արագ արձագանքման զորամիավորումները բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի:
Սա, թերևս, վերջին շրջանում ամենաէական, չասենք` թոփ, որովհետև մեզ համար ռիսկերն այս «ուղերձում» անչափ շատ են, թեման էր, որ կարող է հեռուն գնացող կոդեր պարունակել:
Եվ այնուհանդերձ, ինչո՞ւ մեկ էլ ու այսպես:
Եվ այն էլ Քերրի-Պուտին «չուդեսնիյ» հանդիպումից հետո, ինչպես ասաց Լավրովը:
Եվ վերջապես ո՞ւր են ուղարկվելու ՀԱՊԿ այդ զորքերը, ինչի մասին հայտարարվում է «ուղերձում»:
ա)Նախ` Վրաստանում` Վազիանիում` Հայաստանից ընդամենը երեսուն կիլոմետր այն կողմ, արդեն երեք օր է, ինչ ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ են ընթանում:
բ)Եվ ապա Քերրի-Պուտին հանդիպոմից հետո հնարավո՞ր է՝ Ուկրաինայի հաշվով հանգստություն է իջել Պուտինի վրա` այս կողմերում պլացդարմ խփելու:
գ)Ուստի վերջապես կատարվե՞ց ապուշիս երազանքը:
Ժիրինովսկին, Կրեմլի անթել հեռախոսը որ ասել էր, թե Ռուսաստանը Ղարաբաղի պռնկին ռուս (հասկանալ ՀԱՊԿ) խաղաղապահներ կկանգնեցնի շուտով, կյանքի է կոչվում:
Հ.Գ. Թե՞ դա պարզապես մկանունքի ցուցադրություն է Պուտինի կողմից կարտոֆիլ ու պոմիդոր ստացած ամերիկյան կողմին:
Կերևա:
Հ.Գ. Չմոռանամ. Հ/Կ-ում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ապաթուրայն ասել էր` ՆԱՏՕ-ն հարմար հարթակ կարող է դառնալ Ղարաբաղյան խնդրում` կողմերի շփման հարմար:
Բա՞:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/491420441013203?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել