Պալաչին հեռացրել են Հանրապետական կուսակցությունից: Ի՞նչ է սա նշանակում: Մանավանդ որ ՀՀԿ-ն աջակցելու է Գագիկ Ծառուկյանի նախկին օգնականին...
Սա նշանակում է, որ մենք բոլորս ընդամենը մեխի գլուխներ ենք, իզուր բորբոքվում ենք, հուզվում, ինչ-որ մեկի համար պաշտպանություն ենք կազմակերպում, մինչդեռ Նազարը գիտի իրա բազարը...
Ես Պալաչի պաշտպանությամբ չեմ հանդես գալիս, մանավանդ նրան մոտիկից չեմ ճանաչում, այլ ուզում եմ ասել, որ հերթական անգամ խաբված ենք ու մոլորված...
Ուրեմն այն, ինչ տեղի ունեցավ, ընդամենը գավառական թատրոն էր...
Հա, չմոռանամ ասել, սեպտեմբերին էլ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս է կազմելու... Իսկ փաստերն առանձին կհրապարակեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/650933648344430?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել