ՀԱԿ-ը ոնց կլյաուզայի ու ապատեղեկատվության վրա նստած էր, էնպես էլ մնացել էր։ Դրա ամենավերջին վառ օրինակն այսպես կոչված «Խոպանչիներին հարկելու մասին» օրենքի շուրջ արհեստական լարվածություն ստեղծելն է։ Հիշեցնենք, որ թեման ասպարեզ նետեցին հենց ՀԱԿ խմբակցության պատգամավորները, իսկ աժիոտաժը սոցցանցերում մշտապես տաք են պահում լևոնական ակտիվիստներն ու լրատվական ռեսուրսները։
Մինչդեռ արդեն վաղուց պարզ է, որ օրենքը բնավ էլ խոպանչիներին հարկելու մասին չէ ու ընդհանրապես նման բան չի նախատեսում, բայց դա ամենևին չի խանգարում, որպեսզի լևոնականները գոմեշի համառությամբ շարունակեն պիտակավորել այս օրինագիծը՝ որպես խոպանչիներին հարկի տակ մտցնող ու արտագաղթն ահագնացնող ինչ-որ նախաձեռնություն։ Ու զավեշտն ինչում է. իբր շատ մի ապացուցեցին, որ դա այդպես է, հիմա էլ արդեն անցել են մեղավորների որոնումներով։
Պարոնա՛յք, սա արդեն քաղաքականություն չէ, նույնիսկ քաղաքական պոռնիկություն չէ, սա ինձ հիշեցնում է շոուբիզնեսյան ինչ-որ պայթած ու մոռացվող աստղի, ով տարբեր մանր սպեկուլյացիաներով փորձում է աժիոտաժ ստեղծել իր անվան շուրջ, որպեսզի լրիվ մոռացության գրկում չհայտնվի։ Այ ՀԱԿ-ն էլ մեր քաղաքական բեմի պայթած ու մոռացության մատնված աստղն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել