Newsbook.am-ը գրում է.
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհդարանի հաստատմանն է ուղարկել Նախարարների կաբինետի նոր կազմը, որ ավելի վաղ նրան ներկայացրել էր երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին. այս մասին հայտնել է Грузия Online-ը: Կառավարության նոր կազմում 3 նոր նախարարներ են ներկայացվել:
Պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության և երիտասարդության և սպորտի հարցերով նախարարների պաշտոնների համար ներկայացվել են Թինա Խիդաշելիի, Գիգլա Ագուլաշվիլիի և Տարիել Խեչիկաշվիլիի թեկնածությունները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ խորհրդարանը դեռևս որոշում չի կայացրել կառավարությանը վստահության հարցի շուրջ, ինչը որոշակի դժվարությունն է ստեղծում արտասհամայն այցերի և դիվանագիտական խմբերի աշխատանքի համար: Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաժարվել էր ստորագրել իրեն ներկայացված ցուցակը, որում ընդգրկված են եղել նախարարների պաշտոնների 3 նոր թեկնածուները: