Նախօրեին Արցախում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տարբեր պետություններ, այդ թվում և Վրաստանը, առանձնանում են իրենց ադրբեջանահաճո հայտարարություններով: Մասնավորապես Վրաստանի ԱԳՆ-ն տարածել է նման հայտարարություն` «Ադրբեջանի օկուպացված տարածքում անցկացված ընտրությունները միջազգային իրավունքի լուրջ խախտում են»:
ԼՂՀ ընտրությունների ճանաչումը կնշանակի, որ Վրաստանը ճանաչում է Արցախի հանրապետությունը, ինչը չի անի տարբեր պատճառներով: Ամենագլխավոր խնդիրն Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցն է:
Ավելին` ԼՂՀ այս ընտրությունների մասին խոսելու, առավել ևս գնահատական տալու համար նախևառաջ պետք է պետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություն անել: Իսկ քանի դեռ չկա նման հայտարարություն, ապա ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնող բոլոր հայտարարությունները Ադրբեջանի քիմքին հաճոյանալունն են միտված:
Չմոռանանք, որ Ադրբեջանն օրեր առաջ պահում և պահպանում էր միջազգային հետախուզման մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին: Իսկ Վրաստանի իշխանությունները պահանջեցին վերջինիս հանձնել հարազատ երկրին: Իսկ այս հայտարարությունը, որը, մեր մեջ ասած, ոչ տաք է և ոչ սառը Վրաստանի համար, ուղղակի օճառային էֆֆեկտ առաջացրեց:
ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններն անց են կացվել բարձր մակարդակով և միջազգային նորմերին համապատասխան: Այս պահին այդ տարատեսակ գնահատականները գրոշի արժեք չունեն արցախցիների համար: