Ժողովուրդ ջան, անպայման կարդացեք, էսքան չարչարվել, գրել եմ ))... Ընդամենը մի քանի օրից ԱՄՆ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Չնայած այն հանգամանքին, որ Օբամայի նկատմամբ առանձնապես համակրանքով լցված չեմ, բայց, համենայն դեպս, լավ կլինի, որ հենց նա անցնի, որովհետև մյուս թեկնածուն՝ Ռումնին, ոչ ավել, ոչ պակաս քայլող սատանա է, մարմոնական եկեղեցու ներկայացուցիչը քանդուքարափ կանի առանց էտ էլ պատերազմների մեջ գտնվող աշխարհը... Բայց հիմա ասելիքս դա չի, ուրիշ մի խնդրի մասին եմ ուզում խոսել, որն առկա է Ամերիկայի ընտրական համակարգում... Նախօրոք ասեմ, որ եթե մեկնումեկի մտքով անցավ, թե մեզ ինչ դրանից, թող սեղմի այս էջի ամենավերևի աջ անկյունում գտնվող ահա այս՝ X նշանին ու հաջողություն իրան … Իսկ մնացածների համար ասեմ, որ ԱՄՆ-ի ընտրական համակարգն այդքան էլ իդեալական չի, ինչպես կարելի էր ենթադրել առաջին հայացքից… Իրականում քչերը գիտեն, որ ԱՄՆ քաղաքացին ընտրությունների ժամանակ քվեարկում է ոչ թե կոնկրետ թեկնածուի օգտին ,ինչպես մեզ մոտ է, այլ այդ թեկնածուի կողմից նշանակված ընտրիչի օգտին, որն էլ հետագայում ընտրություններից հետո պետք է նոր քվեարկի իր կուսակցության թեկնածուի օգտին, այսինքն ԱՄՆ-ում անուղղակի ընտրական համակարգ է … Յուրաքանչյուր նահանգ ունի ընտրիչների որոշակի քանակ, որը որոշվում է ըստ բնակչության և տնտեսական կարևորության թվի , օրինակ Կալիֆոռնիայում, որն ամենաշատ բնակչություն ունեցող նահանգն է, ապրում է մոտ 25 միլիոն մարդ և նրա ընտրիչների թիվը 54 է: Այդ 54 ձայնը միայն տրվում է Կալիֆոռնիայում հաղթանակ տարած թեկնածուին, այսինքն ենթադրենք Օբաման հավաքել է 10 միլիոն ձայն, իսկ Ռումնին 9 միլիոն , Ռումնիին ոչինչ չի հասնելու, ամբողջ 54 միավորը գնալու է Օբամային … պատկերացրիք ? … իսկ հիմա ամենահետաքրքիր պահը … մաթեմատիկայից ոնց եք ? … Արդեն ասեցի, որ Կալիֆոռնիայում ապրում է մոտ 25 միլիոն մարդ, ընտրիչների թիվը 54 … վերցնենք երկու այլ նահանգ ՝ ասենք Տեխաս և Օհայո: Տեխասում ապրում է մոտ 19 միլիոն մարդ , ընտրիչների թիվը 32 , Միչիգանում ապրում է մոտ 12 միլիոն մարդ, ընտրիչների թիվը ՝ 18 , պատկերացնենք բոլորը քվեարկում են Ռումնիի օգտին , անգամ այդ պարագայում հաղթում է Օբաման , ինչու ? երկու նահանգի բնակիչների գումարը կստացվի 31 միլիոն , ընտրիչների թիվը՝ 50 … ստացվում է , որ 10 միլիոն հավաքած Օբաման, որն ունի 54 ընտրիչ, միայն այն բանի համար, որ հաղթել է Կալիֆոռնիայում, առաջ է անցնում իրենից երեք անգամ շատ ձայն հավաքած թեկնածուից... Ստացվում է, որ դու կարող ես հաղթել ամենաշատ ընտրիչներ ունեցող Կալիֆոռնիայում և պարտվել մնացած գոնե մի 20 նահանգներում... ահա թե ինչքան կարևոր է Կալիֆոռնիայի հայերի ձայնը , թվում է թե գրեթե մեկ միլիոն է , բայց այդքան կարևոր մեկ միլիոն... նաև սա պատճառներից մեկն է, թե ինչու է միշտ անցնում այն թեկնածուն, ում սովորաբար ընտրում են հայերը ... Այս խայտառակ ընտրական համակարգը երևաց նաև այն ժամանակ, երբ նախագահ դարձավ Ջորջ Բուշը , երբ Ալբերտ Գորն ավելի շատ ձայն էր հավաքել ողջ ԱՄՆ-ում, բայց Բուշը միայն Ֆլորիդայի ընտրիչների շնորհիվ դարձավ նախագահ ... Իմիջիայլոց էսօր ԱՄՆ-ի Ազատության արձանի տեղադրման օրն ա , մի քիչ շնորհավոր Ճ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/grigor.amiryan.79/posts/436945979701082
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել