Այն, որ Վրաստանում ներքաղաքական զարգացումները, այն է՝ մի քանի նախարարների հրաժարականները, շատերը մեկնաբանում են որպես Կառավարության և մասնավորապես Ղարիբաշվիլիի թիմի ձախողում, ապա նաև ենթադրություններ հնչեցնում, որ Ղարիբաշվիլին ևս լքելու է իր պաշտոնը, և կազմվելու է նոր կառավարություն նոր վարչապետի գլխավորությամբ, ներկա զարգացումների համատեքստում դիտարկելն իրատեսական չէ, քանի որ Ղարիբաշվիլին ի սկզբանե վայելել և մինչ օրս էլ վայելում է նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլիի համակրանքը, և վերջինս, ըստ էության, որևէ խնդիր կամ նպատակ թերևս չի հետապնդում՝ վարչապետի պաշտոնից Ղարիբաշվիլիի հեռացման գործընթացին ընթացք տալու առումով, իսկ քանի որ Իվանիշվիլին դեռևս շարունակում է մնալ Վրաստանի հատկապես ներքաղաքական, առավել ևս՝ իշխանական շրջանակներում վերադասավորումների հիմնական կնքահայրը, ապա կարելի է ենթադրել, որ Իվանիշվիլին դեռ չի ցանկանա իրականացնել ոմանց, այդ թվում՝ ընդդիմության ցանկությունները:
Այնպես, որ Ղարիբաշվիլիի՝ վարչապետի պաշտոնից հեռացնելու կասկածները ժամանակավրեպ են: