
Գերմանիան Կենտրոնական Եվրոպայում գտնվող պետություն է, որը ժամանակակից աշխարհի առաջատարներից մեկն է։ Վերջին հարյուրամյակում նրա մասին շատ է խոսվում։ Բավական է հիշել I և II Համաշխարհային պատերազմները։ Եվ չնայած անհաջողություններին՝ այն փյունիկի նման վեր է հառնում է մոխրից և արժանանում է համընդհանուր հարգանքի։
Այժմ կներկայացնենք որոշ հետաքրքիր փաստեր Գերմանիայի մասին, որոնք ձեզ կզարմացնեն։
Գերմանիան՝ իր 81 մլն բնակչությամբ, համարվում է Եվրոմիության ամենախիտ բնակեցված տարածքը։
Համբուրգեր բառն առաջացել է գերմանական Համբուրգ քաղաքի անունից։
Հոլոքոստի ամբողջական կամ մասնակի ժխտումն արգելված է աշխարհի 17 երկրներում, որոնց մեջ մտնում են Գերմանիան և Ավստրիան:
Erbauliche Monaths Unterredungen պարբերականի առաջին համարը տպվել է 1663թ։
Գերմանիայում նկատվում է ժողովրդագրական անկում։ Վերջին տասնամյակների ընթացքում բնակչության քանակը կրճատվել է 2 միլիոնով։
Գերմանիայում բանտից փախուստի դիմելու դեպքում բանտարկյալին չեն պատժում, քանի որ այդ քայլը դիտվում է որպես մարդու՝ ազատ լինելու բնազդ։
1989-2009թթ. աշակերտների քանակի պակասի պատճառով Գերմանիայում փակվել է շուրջ 200 դպրոց։
Բեռլինը Փարիզից 9 անգամ մեծ է, ինչպես նաև այստեղ ավելի շատ կամուրջներ են կառուցվել, քան Վենետիկում։
Գերմանիայում մայրուղու վրա ավտոմեքենայի՝ վառելիքի սպառման պատճառով կանգնելը համարվում է վարչական իրավախախտում և պատժվում է տուգանքով։
2014 թվականից սկսած՝ Գերմանիայում քոլեջներում սովորելը դարձել է անվճար, նույնիսկ արտերկրից ժամանած ուսանողների համար։
Չինական շաշկին ստեղծվել է Գերմանիայում։
YouTube-ի 1000 ամենահայտնի տեսանյութերի 60%-ը Գերմանիայի համար հասանելի չէ։
Ավելի քան 2 մլն 13-70 տարեկան գերմանացի կանայք են բռնաբարվել II Համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակի զինվորների կողմից։
Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 5500 ռումբեր են գտնվում և չեզոքացվում են՝ օրական միջինը 15 հատ։
1960թ. The Beatles խմբի 2 անդամներին՝ Փոլ Մաքարթնիին և Փիթ Բեսթին, պահպանակներ այրելու համար վտարել են Գերմանիայից։
Ստալինինգրադյան ճակատամարտի ժամանակ ռուսներն ավելի շատ գերմանացիների են սպանել, քան ամերիկացիներն ամբողջ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ։
Fanta-ն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում։ Այս արտադրանքի ստեղծումը պայմանավորված է Coca Cola-ի պատրաստման համար օշարակի ներմուծման դժվարության հետ։
Գերմանիայում, Դանիայում և Իսլանդիայում երեխաների անուններն ընտրելիս պետք է որոշակի կանոնների հետևել։