Հենց վերջերս անդրադարձանք տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանի մի հայտարարությանը, որն ուղղված էր Հայաստանի ինքնիշխանությանը: Պարզվում է, այդ հայտարարությունը պատահական չէր և մաս է կազմում այն գործունեության, որը ծավալել է այս անձնավորությունը Հայաստանում՝ ըստ էության դառնալով «հինգերորդ շարասյան» առաջնորդը: Մի շարասյուն, որի գերխնդիրն է ամեն ինչ անել մարդկանց գիտակցության մեջ սերմանելու ինքնիշխանությունից հրաժարվելու և Հայաստանը Ռուսաստանի մաս դարձնելու գաղափարը: Նախկինում այս անձնավորությունը ստեղծել էր մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Կրեմլի միջոցով ֆինանսավորում էր այլ հ/կ-ների, որոնք զբաղված էին ԵՏՄ-ին անդամակցելու քարոզչությամբ: Հիմա արդեն ԵՏՄ-ին անդամակցելը կայացած փաստ է, ուստի Անդրանիկ Նիկողոսյանը նոր հանձնարարություն է ստացել Կրեմլից՝ ստեղծել «Հայ-ռուս մնայուն արժեքներ» շարժումը, որը, ըստ այդ նոր կազմակերպության անդամների, աշխատանքներ է իրականացնելու ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այլև աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ հայկական համայնքներ կան: Իբրև շարժման արդարացում, պայքարելու են հանուն այն բանի, որպեսզի սեպ չխրվի հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության միջև: Իսկ իրականում՝ պայքարն է Հայաստանի ինքնիշխանության դեմ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս անձնավորության գործունեությամբ չի հետաքրքրվում Ազգային անվտանգության ծառայությունը, լռում են իշխանությունները: Մի՞թե նրանք էլ կողմ են, որպեսզի Հայաստանը դառնա Ռուսաստանի նահանգներից մեկը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/645644898873305?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել