Հայաստանի Հանրապետությունը հյուսիսում սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, Արևելքից սահմանակից է Ադրբեջանը, իսկ Արևմուտքից՝ Թուրքիան: Այլ կերպ ասած՝ աջ ու ձախ կողմերում թուրքերն ու լայցոտ թուրքերն են, իսկ վերևում ու ներքևում Ցեղասպանության ճանաչման առումով «ձև են բռնել»:

Ուշադրություն, այս երկրները, որոնք համարվում են «բարով» կամ «ոչ բարով-խերով» հարևաններ, Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել: Ավելին, կարծես մտադրություն էլ չկա ճանաչելու:

Ի դեպ, մեզ համար ֆիքսենք, որ նախկին ԽՍՀՄ կազմում ընդգրկված երկրներից Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է միայն Ռուսաստանի Դաշնությունը:

Գնահատականն ու հետևությունները թողնում եմ ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել