Անկեղծ ասած՝ ես ապրիլի 24-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Երևան չգալու որոշման վրա եմ ապշած։ Ես չգիտեմ՝ ով է նրան նման խորհուրդ տվել, վախեցրել կամ արգելել էդ օրը գալ Հայաստան, բայց գիտեմ, որ դա քաղաքականապես անգրագետ և սխալ քայլ է։ Այդ օրն աշխարհի ուշադրության կենտրոնում Երևանն է լինելու, հարյուրավոր լրագրողներ դրսից գալու են Երևան, հարցազրույցներ, նկարահանումներ, ու էդ ամբողջը Բակո Սահակյանի համար հիանալի առիթ կլիներ միջազգային ԶԼՄ-ներում Արցախը ներկայացնելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/913335395397975?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել