Ինձ մոտ այն տպավորությունն է, որ համատիրությունները գործում են բացառապես մարդկանցից փող պոկելու ու սեփական կարիքները հոգալու համար...
Մեր բակն է նկարում: Կեղտոտ, անմխիթար վիճակում... Եվ սա այն պարագայում, որ բնակիչների ջանքերով պարբերաբար մաքրում ենք, որոշակի կառուսելներ ենք տեղադրել, նստարան ենք սարքել... Երբ դիմում ենք համատիրությանը, պատասխանը հետևյալն է լինում. «Շենքից որոշ մարդիկ վարձը չեն մուծել, ու մենք պարտավոր չենք մաքրել»: Բա չէ՞ որ նրանք, ովքեր մուծում են պարտաճանաչ, ուզում են, որ իրենց երեխաները խաղան մաքուր, բարեկարգ բակում, ոչ թե այս խոզանոցում...
Որոշել ենք մի քանի բնակչով պահանջել համատիրությունից, որ հաշվետվություն տան, թե մեր վճարած գումարներն ուր են գնում, եթե չեն ծառայեցվում հենց մեր խնդիրների լուծմանը։ Ի վերջո ես պարտավոր չեմ վճարել, որ համատիրության աշխատակիցն անգործ չմնա ու աշխատավարձ ստանա, բայց նաև հոգամ բակում առկա խնդիրները:
Վստահ եմ, պետք է այս խնդրով լուրջ զբաղվեն քաղաքային իշխանությունները: Այլապես բնակիչների համբերության բաժակը կլցվի, ու այլևս ոչ ոք գումար չի վճարի, և դրան զուգահեռ բողոքի ալիքը ոչ մի լավ բանի չի բերի...
Հուսամ՝ քաղաքային իշխանությունները կարձագանքեն: Բավական է, ինչքան գռփեցին: Մենք էլ ենք ուզում բարեկարգ քաղաքում ապրել: Իսկ քաղաքը սկսում է հենց բակերից: Չեմ ուզում՝ կեղտոտ ու քանդած բակը դառնա Վանաձորի խորհրդանիշը... (((

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել