Քրեական օրենսգրքով էլ մեկից ավել անձանց կողմից կատարած հանցանքն ավելի խիստ է պատժվում, քան մեկ անձի կողմից կատարված հանցանքը: Դրա համար էլ լինում են դեպքեր, երբ մեկ անձն է իր վերցնում հանցանքը, որ պատիժը մեղմ լինի, և ոչ բոլորը պատժվեն:
Հայով ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան էլ մենակ չէր: Հայերին բնաջնջելով ու տարհանելով՝ շահեց ոչ միայն Թուրքիան:
Պարզից էլ պարզ է, որ համաշխարհային առևտրի առյուծի բաժինն իրականացնող Թուրքիայի հայ առևտրականները, բացի Թուրքիայում ունեցած հարստությունից, Արևմտյան բանկերում էլ ունեցել են ահռելի ծավալների հասնող հարստություն:
Չկա մարդը, չկա և պահանջողը: Ոչնչացնելով հայերին՝ նրանց ունեցվածքն անցավ այն երկրներին, որոնց տարածքում գտնվում էին դրանք:
Երևի դրա համար է, որ միակ մեղավոր ներկայացվում է Թուրքիան, որպեսզի մեղմեն պատիժը, իսկ Թուրքիան էլ չի ուզում ճանաչել, քանի որ չի ուզում միայնակ փոխհատուցել կատարվածի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/874314982639858?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել