Էրդողանն Իրան կատարած այցի ժամանակ իր ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան ամեն կերպ դեմ է մերձավորարևելյան տարածաշրջանում կրոնական գործոնով պայմանավորված միջամտություններին` ուղղակի ակնարկելով Իրանի` Եմենում, Իրաքում և Սիրիայում ունեցող դերակատարությանն ու քաղաքականությանը: Իրանից վերադարձին իր հարցազրույցում նա կրկին շեշտել է, որ տարածաշրջանը գտնվում է կրոնական բախման եզրին, և հրատապ համարել դրանց չեզոքացման համար անհրաժեշտ քայլեր իրականացնել: Ավելի վաղ` մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ Էրդողանն ուղղակի Իրանի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել: Հատկապես Եմենում տիրող իրավիճակի համար մեղադրանքներ էր հնչեցրել Իրանի հասցեին՝ հայտարարելով, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում առաջնորդություն ստանձնել, Եմենում և տարածաշրջանում ապակայունարար դերակատարություն ունի և կոչ էր արել իրանական կողմին՝ Եմենից, Իրաքից և Սիրիայից հանել իր ունեցած ուժերը:
Էրդողանը դժվար թե կարողացած լինի Իրանում հանդիպումների ժամանակ բացատրած լինի Թուրքիայի կողմից սուննիական ծայրահեղ կազմակերպություններին ցուցաբերվող աջակցության համատեղելիությունն իր հայտարարությանը, և այդ մասին Իրանում նրան հաստատ ասած կլինեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/926122300740344?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել