Երբ երկրի ներսում հակակրանքը տարբեր հայացքների ու խառնվածքի տեր մարդկանց ու մարդկային խմբերի միջև վեր է ածվում ակնհայտ ու ահռելի չափերի ատելության, այդ երկիրը կարող է թևակոխել քաղաքացիական պատերազմի փուլ, որն ակնհայտ կործանարար ազդեցություն կարող է ունենալ տվյալ երկրի համար։
Այդպես անցյալ դարասկզբին եղավ Ռուսաստանում, երբ ազգի մի մասն անխնա կոտորում էր ազգի մյուս մասին։ Այդ երևույթն ընթանում է Ուկրաինայում, երբ արևմտյան ուկրաինացին կոտորում է արևելյանին և հակառակը։ Օրինակները բազմաթիվ են։ 
Որոշ մարդիկ ասում են, որ դա բերում է տվյալ երկրի զարգացման նոր փուլի։ 
Իսկ ես ասում եմ, որ դա բերում է տվյալ երկրի ակնհայտ հետընթացին։ Նման «առաջընթացի» վերքերը բուժելը հարյուրամյակներ է պահանջում։ 
Երբեմն հին դարմանը քամուն տալն էլ կարող է օգտակար լինել հասկացողի համար։ Իսկ չհասկացողին հազար ասա, միևնույն է՝ օգուտ չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել