Ադրբեջանը ԻՊ-ին վարձկաններ տրամադրող երկրներից մեկն է. Թ. ՊողոսյանPanorama.am-ը գրում է․

Մոտ 43 երկիր արտասահմանցի վարձկաններ է մատակարարում ԻՊ-ին, որոնցից մեկն էլ Ադրբեջանն է: Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ի «Ռոթ-Ռոուդ» սեմինարի շրջանակներում: 

Պատասխանելով Ադրբեջանի ներկայացուցչի գանգատներին` կապված Խոջալուի և Արցախում երկու դիվերսանտներին դատապարտելու դեպքերի կապակցությամբ, Թ. Պողոսյանն ասել է. «Երեկ, երբ խոսվում էր երկու «զբոսաշրջիկների» մասին, որոնք «այցելել» էին Լեռնային Ղարաբաղ և դատապարտվել էին, ադրբեջանցի գործընկերը մոռացավ նշել, որ այդ երկու «զբոսաշրջիկները» կտրել էին տեղացի 18-ամյա հայ երիտասարդի` Սմբատ Ցականյանի կոկորդը: Միևնույն կերպով ԻՊ-ը իր երիտասարդներին սովորեցնում է կոկորդ կտրել: Միգուցե նրանք այնտեղ մարզումնե՞ր էին անցկացնում»:

Խոջալուի դեպքերի հետ կապված հայ պատգամավորն ասել է, որ ադրբեջանցի պատվիրակը մոռանում նշել, որ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Մութալիբովը հայտարարել էր, թե այդ իրադարձությունները կազմակերպվել են ադրբեջանցիների կողմից, նրանք են սպանել մարդկանց և ստեղծել են մի իրավիճակ, որպեսզի Մութալիբովին վռնդեն երկրից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել