Panorama.am-ը գրում է.
«Հայաստանին սպասվում է իսկապես թեժ քաղաքական աշուն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ներքաղաքական հնարավոր զարգացումներին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը բերեց նրան, որ այս պահին և մոտակա մի քանի շաբաթների ընթացքում կունենանք չափազանց հանգիստ ներքաղաքական իրավիճակ: Առնվազն մինչև աշուն իրավիճակի որևէ սրացում, իմ կարծիքով, չի լինի», - նշեց Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ հնարավոր բոլոր զարգացումները կրելու են զուտ տեխնիկական բնույթ և որևէ կերպ չեն ազդելու ներքաղաքական իրողությունների վրա:
Քաղաքագետի կարծիքով` սպասելի էր, որ ներքաղաքական դաշտը պետք է հայտնվեր շոկային վիճակում այն բանից հետո, երբ մի քանի օրերի ընթացքում գրեթե վերացավ մարդկային և ֆինանսական ամենալուրջ ռեսուրսներին տիրապետող գլխավոր ընդդիմադիր ուժը:
Միևնույն ժամանակ ըստ քաղաքագետի` իրավիճակի հստակեցումից հետո, մասնավորապես` աշնանը ընդդիմադիր դաշտում նշանակալի զարգացումները գրեթե անխուսափելի են: Ըստ Սերգեյ Մինասյանի` դրան են նպաստում նաև հասարակության լայն զանգվածների բավական բարդ վիճակը, ինչպես նաև արտաքին քաղաքական զարգացումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



