Yerkir.am-ը գրում է.
Ուզբեկստանում նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Իսլամ Քարիմովը:
Այդ մասին վկայում են Ուզբեկստանի ԿԸՀ նախնական տվյալները: 77-ամյա նախագահին իրենց ձայնը տվել է ընտրողների 90.39 %-ը:
«Արդարություն» սոցիալ դեմոկրատական կուսակցության թեկնածու Նարիմոն Ումարովի օգտին քվեարկել է ընտրողների 2.5 %-ը, Ազգային դեմոկրատական կուսակցության թեկնածու Աքմալ Սաիդովի օգտին՝ 3.08%-ը, Խոթամժոն Քեթմոնովի օգտին՝ 2.92 %-ը:
Ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 91.08 %-ը կամ 18 մլն 942 հազար մարդ: Իսլամ Քարիմովը երկիրը ղեկավարում է արդեն 25 տարի:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/82819.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



