Այսօր նշում ենք Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Հիսուսի մուտքը Երուսաղեմ: Շնորհավորում եմ բոլորիս գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Տոնը բացառիկ է իր գեղեցկությամբ և մարդկային ջերմությամբ: Այս օրն ազդարարում է, որ արդեն հաջորդ կիրակի տոնելու ենք Սուրբ Զատիկը, որը քրիստոնեության մեծագույն տոներից է: Մաղթում եմ, որ ձեր սրտերում և մտքերում տիրի սերն ու մաքրությունը, թող որ երջանկությունն ու սերը ներդաշնակ միաձուլվեն և լցնեն ձեր օջախները: Կարևորեք օրվա խորհուրդը` սիրեք և եղեք սիրված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել