Հաստիքային ծաղրածուների նախաձեռնություններից զոնդաժի հոտ է գալիս. խմբագրականArmlur.am-ը գրում է.

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Ղարաբաղի հարցի կարգավորմանը, հայտարարել է, թե ճիշտ կլինի, եթե Ղարաբաղը հանձնվի Ռուսաստանի ենթակայությանը:

«Թող Ռուսաստանն այդ գոտում ապահովի հայերի եւ ադրբեջանցիների անվտանգությունը, մարդկանց ազատ տեղաշարժը, վերականգնի տնտեսությունը: Դա կարելի է փորձել որպես միջանկյալ տարբերակ: Չեն ցանկանում, որպեսզի Ղարաբաղում ադրբեջանական դրոշը ծածանվի, կարելի է մտածել ընդհանուր դրոշ, ասենք՝ ԱՊՀ դրոշը: Թող այնտեղ լինեն ռուսական, հայկական, ադրբեջանական դրոշների տարրեր»,- «մեծահոգաբար» թույլ է տվել Կրեմլի հաստիքային ծաղրածուն: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն արդեն իսկ արձագանքել է Ժիրինովսկու առաջարկին` ընդգծելով, որ դա ՌԼԴԿ նախագահի անձնական կարծիքն է, այլ ոչ թե Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը: Իհարկե, գուցե եւ այդպես է, սակայն վստահաբար ճիշտ այն չափով, որքանով որ իր «անձնական կարծիքն» էր Զորի Բալայանի` Գյուլիստանի պայմանագրի մասին Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակը, որտեղ նա, ըստ էության, անում էր այն նույն առաջարկը, ինչ Ժիրինովսկին:

Ընդ որում, զուտ որպես «սեփական նախաձեռնություն» ներկայացված այդ խայտառակ նամակը հրապարակելուց օրեր անց նույն Զորի Հայկովիչը թեւանցուկ ուղեկցում էր Սերժ Սարգսյանին Ղարաբաղ կատարած այցելության ընթացքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել