Վրաստանի ԱԺ պատգամավոր Վիկտոր Դոլիձեի խոսքով` Վրաստանի խորհրդարանը մոտ ապագայում չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ նշվածը շատ նուրբ հարց է և պայմանավորված է մի շարք հանգամանքով:
Դոլիձեի կարծիքով՝ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության փաստի ճանաչումն իրականություն չի դառնում հիմնականում Թբիլիսի-Անկարայի միջև առկա հարաբերությունների համատեքստում:
Փաստորեն, վրացի պատգամավորը բացահայտ ընդունում է, որ վերոնշյալ հարցում իրենք առաջնորդվում են Թուրքիային չնեղացնելու քաղաքականությամբ, ինչն ըստ էության քաղաքական բնութագիր ունի:
Ի դեպ, 2011թ-ի մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանը, երկար-բարակ չմտածելով, միաձայն ընդունեց չերքեզների ցեղասպանությունը:
Հ.Գ. Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը դատապարտող բանաձև են նախապատրաստում, որը շուտով կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: