Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ԲՀԿ կուսակցության նոր առաջնորդի անունը՝ Նաիրա Զոհրաբյան: Նշելով, որ ինքն այլևս չի զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ, վայր է դնում կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները՝ կուսակցության նոր առաջնորդի մասով հայտարարել է. «Կան շատ թեկնածուներ, որոնք պատվով կարող էին ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը: Ես առաջարկում եմ, որ այդ գործը վստահվի մեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանին՝ հաշվի առնելով նրա ժողովրդականությունը, նվիրումը թիմին: Մնացածը ձեր որոշելիքն է: Այսուհետ ամեն ինչ ձեր որոշելիքն է»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/797693200325261?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել